Jump to content

Շիրին (աշուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրին (այլ կիրառումներ)
Շիրին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՀովհաննես Կարապետի Կարապետյան[1]
Ծնվել էհունիսի 11, 1827(1827-06-11)[1]
Կողբ, Երևանի խանություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 30, 1857(1857-07-30)[2] (30 տարեկան)
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունաշուղ

Շիրին, Հովհաննես Կարապետի Կարապետյան (հունիսի 11, 1827(1827-06-11)[1], Կողբ, Երևանի խանություն[1] - հուլիսի 30, 1857(1857-07-30)[2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսը երկու տարեկանում կուրացել է։ Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում։ Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն՝ քաղցր)։ Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում։

Մեզ են հասել Շիրինի չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր։ Առաջին երգերը տպագրվել են 1850 թվականին՝ Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»։ 1856 թվականին լույս է տեսել Շիրինի երգերի առաջին ժողովածուն, 1891 թվականին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով։ Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով։

Շիրինի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան։

Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի։ Մեծ ժողովրդականություն են վայելում Շիրինի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափնջին» երգերը[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաղարան, Երևան, 1966։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևոնյան Գ., Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892։
  • Մանուկյան Մ., Աշուղ Շիրինի երգերի մեղեդիները, ՊԲՀ, 1976, № 3:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 516—517.
  2. 2,0 2,1 2,2 http://armradioarchive.am/ar/JQKtxiR
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Աշուղ Շիրինի մասին anunner.com կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրին (աշուղ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 516